Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:39

Երևանում կան անօրինական կառուցված առանձնատներ, որոնք պատկանում են նախկին չինովնիկներին. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ փետրվարի 20-ին, Կառավարության նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հանրապետությունում իրականացվող շինարարություններին, նշել է, որ ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ: «Այդպես ժամանակ կար, որ ասում էին՝ մարդիկ թող տուն սարքեն և այլն, բայց հետո այդ մարդկանց կառուցած տունն իրենց բարեկեցության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, միջավայրի վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, մտածողության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում, իհարկե, դա ոչ մեկ հետագայում չի գնահատում: Այնպես որ մենք պետք է նաև այստեղ այդ տրամաբանությունից դուրս գանք, և պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով, թույլտվությամբ և այլն», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պարզվում է, որ Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: «Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող, հայտնի մարդկանց առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինարարություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաներն ի՞նչ են արել՝ ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների օրինակացման համար, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և այսօր, օրինակ, Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնել: Պետք է նայել այդ հարցը՝ մենք ինչ խնդիր ունենք լուծելու»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պաշտոնյաներն ամենահայտնի տեղերում, օրինակ՝ Մոնումենտում կառուցել են տներ՝ աներևակայելի չափերի. «Հիմա եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր ենք օրինականցնել, ու Երևանի քաղաքապետն ասում է՝ բոլոր իրավաբաններն ասում են, որ այո, պարտավոր ենք օրինականացնել»: Վարչապետ Փաշինյանը հորդորել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այդ խնդիրը քննարկել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+