Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:40

ՀՀ ԱԳՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում Իտալիայում կորոնավիրուսի տարածման խնդիրը

ՀՀ ԱԳՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում Իտալիայում կորոնավիրուսի տարածման խնդիրը
RA Minister of Foreign Affairs Zohrab Mnatsakanyan and Minister of Foreign and European Affairs of the Slovak Republic Miroslav Lajcak gave a joint press conference

Կորոնավիրուսը մարտահրավեր է բոլոր երկրների համար, և անհրաժեշտ և կարևոր մոտեցում է համագործակցության միջոցով գտնել ճանապարհներ վարակը վերահսկելու, կանխարգելելու և հաղթահարելու: Այս մասին այսօր՝ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ սերտորեն աշխատել և աշխատում են Չինաստանի և Իրանի հետ:

Անդրադառնալով Իտալիայի հետ օդային հաղորդակցության հնարավոր դադարեցմանը՝ այդ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց․

«Ինչ վերաբերում է Իտալիային, սա նույնպես, բնականաբար, չէր կարող վրիպել մեր ուշադրությունից: Այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի պաշտպանենք մեր բնակչությանը և աշխատենք միասին, որպեսզի թույլ չտանք համաճարակի տարածումն ու հաղթահարենք այն միասին: Մենք գիտակցում ենք, որ այս հարցում ժամանակի կորուստ թույլ տալ չի կարելի»։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ կոնկրետ քայլեր ձեռնարկվում են, վերջին զարգացումների հետ կապված, վիրուսի մյուս օջախների հետ կապված նույնպես քննարկումներ կան, քանի որ ժամանակը նշանակություն ունի, և որ ժամանակի կորուստ չի կարելի թույլ տալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+