Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:38

Ապրիլին Գորիսը կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրոն

Ապրիլի 13-19-ը Գորիսում կանցկացվի Tech Week 2020 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» միջոցառումների աննախադեպ շարքը

Ապրիլին Գորիսը կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրոն

2020 թվականի ապրիլի 13-19-ը Գորիսում կանցկացվի Tech Week 2020կամ «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» միջոցառումների աննախադեպ շարքը, որի հիմնական նպատակն է համախմբել հայկական ամենահայտնի ՏՏ իրադարձությունները և մեկ շաբաթվա ընթացքում դրանք կենտրոնացնել Սյունիքում:

Միջոցառումն առաջին անգամ կանցկացվի Գորիսում, քանի որ հենց այստեղ է ծնվել այն անցկացնելու գաղափարը, երբ «Ինստիգեյթ» ընկերությունից գորիսեցի Դավիթն ու բերձորցի Սպարտակը հանդիպեցին «ՋիՋի» ընկերության համահիմնադիր Խաչատուրի հետ:

«Ինստիգեյթի» Գորիսում ավելի քան յոթ տարի գործող թիմը, որն աշխատում է տեղական և միջազգային խոշոր ընկերությունների հետ, հավատում է, որ մարզերի համաչափ զարգացում ապահովելու համար ՏՏ-ն կարող է ծանրակշիռ դեր խաղալ, իսկ նմանատիպ միջոցառումների անցկացումը մարզում աննկարագրելի ոգևորություն կառաջացնի։

Tech Week֊ը հանդիսանալու է միասնական հարթակ համայնքում հայտնի մյուս միջոցառումների կազմակերպիչների համար:

Մեկ տեխնոլոգիական շաբաթում կանցկացվեն հետևյալ միջոցառումները․

  1. JS day՝ Tech Events Armenia-ի կողմից
  2. Software Testing and not only՝  ArmSTQB-ի կողմից
  3. HackFest՝  ArmSec-ի կողմից
  4. Crowdfunding Conf՝ The Crowdfunding Formula-ի կողմից
  5. Seaside Conf՝ Seaside Startup Summit-ի կողմից
  6. Invest Conf` Smart Gate VC կողմից
  7. Կլոր սեղան քննարկումներ

Շաբաթվա ընթացքում կիրականացվեն նաև.

— նոր Արմաթ աշխատանոցների բացում Գորիսի հարակից գյուղերում,
— «ՋիՋի»-ն հասանելի կդառնա Գորիսում
— «Ինստիգեյթ մոբայլը» Կապանում կհիմնի ինժեներական թիմ

Բուն միջոցառումների շարքի բացումը տեղի կունենա ապրիլի 17-ին և կտևի 3 օր (մինչև ապրիլի 19-ը):

Tech Week-ը կազմակերպվում է «ՋիՋի» և «Ինստիգեյթ» ընկերությունների համատեղ ջանքերով։ Երկու ընկերություններն էլ ընտրել են ապակենտրոնացված զարգացման մոդելը և վստահ են, որ միջոցառման շնորհիվ Սյունիքը կդառնա ՏՏ ներկայացուցիչների գաղափարների իրականացման խոշորագույն հարթակ, ինչն էլ բեկումնային կլինի մարզային զարգացման համար։

Միջոցառման գլխավոր հովանավորն ու աջակիցը SoftConstruct ընկերությունն է:

Միջոցառման գործընկերն է (Event Partner) Skill-ը:

Միջոցառման լեզուն հայերենն է։ Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է լինելու նախապես գրանցվել։

Միջոցառման օրերին կգործեն gg երթուղիներ (shuttle) դեպի Գորիս։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+