Ստորագրվել է 2020 թվականի Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը փետրվարի 3-ին ստորագրել է 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրաման։ Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն հրամանի՝ կարմրախայտի և խեցգետնի համար յուրաքանչյուր որս/օրվա թույլատրելի քանակ է սահմանվել 1կգ-ը, ծածանի դեպքում՝ 5կգ-ը, լոքոյի համար՝ 8կգ-ը։
Նախարարությունը կից ներկայացրել է սոցիալական նպատակներով որսի համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







