Երևանում հնարավոր է տեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին Երևանի Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը գրել էիր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հետաքրքիր է համաքաղաքացիների կարծիքը այս հարցի շուրջ, միաժամանակ նշելով, որ իրենք ևս մտորում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան առաջարկության մասին։
«Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից,ըստ որի՝ առաջարկվում է Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։
Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին»,-նշել է Զաքարյանը։
Հնդկաստանի դեսպանատունը արձանի պատրաստի էսքիզով դիմել է և՛ քաղաքապետարան, և՛ ՀՀ ԱԳՆ։ Համաձայնության դեպքում դեսպանատունն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







