Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:32

Բալային համակարգի ներդրումից ի վեր որևէ վարորդ վարորդական իրավունքից չի զրկվել այդ համակարգի կիրառման արդյունքում․ Փաշինյան

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից ի վեր որևէ վարորդ վարորդական իրավունքից չի զրկվել այդ համակարգի կիրառման արդյունքում: Այս մասին փետրվարի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց այդ վարորդներից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել: Այդ վարորդները զրկվել են խիստ կոպիտ խախտումների համար: Նրանցից 27 հոգի զրկվել են առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար: 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար: 6 հոգի՝ սթափության վիճակի զննությունից խուսափելու համար: 180 հոգի զրկվել է խմածության 0.5 միլիգրամից ավելի չափի համար: Չենթարկվելու և փախուստի դիմելու համար զրկվել է 2 հոգի, հատուկ ազդանշանի համար՝ 3 հոգի, ևս 77 հոգի ոչ միայն զրկվել են, այլև իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը փաստեց, որ այս տարվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երկուսով պակաս են եղել ճանապարհային պատահարների հետևանքով մարդկանց մահվան դեպքերը։

Նա նշեց, որ դա եղել է չնայած այն բանի, որ մեքենաների թիվը նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է մոտ 100 հազարով։

Վարչապետի խոսքով՝ 2019-ին մոտ 190 հազար մեքենա է ներկրվել Հայաստան, թեև դրանց մի մասը վաճառվել է արտերկիր։

Անդրադառնալով բալային համակարգի առավելություններին, Փաշինյանը նկատեց, որ նախկինում կային մինչև 500 հազար դրամ ծավալով տուգանքներ, բայց մարդիկ կային, որոնք վճարում ու շարունակում էին խախտումներ անել։ Նրանք, ըստ Փաշինյանի, այլևս չեն կարող այդպես վարվել, քանի որ բալեր են կորցնում և զրկվում են վարելու իրավունքից։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոստիկանության կանխատեսումներով` բալային համակարգի կիրառման արդյունքում վարորդական իրավունքից հավանական զրկումները կլինեն մարտ-ապրիլ ամիսներից:

«Երբ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք խորը վերլուծության կենթարկենք հասկանալու համար, թե ինչ անենք, որ հանրային անվտանգությունն ավելի բարձր մակարդակի լինի»,- նշեց Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+