Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը գործուն է, չորեքշաբթի կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»։
«Այն, որ միջազգային դատարանը որոշում է կայացնում ԱՄՆ-ի դեմ և նրանց ասում է, որ պատժամիջոցները սխալ են, ցույց է տալիս, որ այդ գործարքը դեռ գործուն է։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են», — ասել է Ռոհանին, ում ելույթը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ:
2015 թվականին «Վեցնյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հասնելու մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում ՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և Իսլամական Հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







