Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:01

Քվեարկությունն ԱԺ-ում. «Լուսավոր Հայաստանի»-ի աղմկահարույց փոփոխություններն ընդունվել են

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ փետրվարի 13-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է երեկվա նիստի շրջանակներում քննարկված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի երեք նախագիծ։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին երեք օրինագծից մեկը համատեղ ներկայացվել է «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների կողմից, երկրորդը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից, երրորդը՝ կառավարության։

ԲՀԿ-ի և «Իմ քայլի» համատեղ օրինագծով առաջարկվում էր նվիրատվությունների մասին տեղեկություններ հրապարակել, եթե դրանք գերազանցում են 100 հազար դրամը։ Փոփոխությունների ընդունմանը կողմ է քվեարկել 106 պատգամավոր, ձեռնպահ՝ 1-ը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջարկվում է սահմանել, որ համայնքի ղեկավարը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պարտավոր է հրապարակել, համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում (առկայության դեպքում) տեղադրելու միջոցով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում է օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր կետով, ըստ որի համայնքի ավագանին իր որոշմամբ պետք է հավանություն տա նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարաապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու կարող է լինել՝ կնքելու նվիրատվության պայմանագիրը: Ըստ զեկուցողի՝ լրացումը նպատակ ունի առավել թափանցիկ դարձնել նվիրատվություն ստանալու գործընթացը, ինչն իր հերթին կարող է բացառել կոռուպցիոն դրսեւորումները:

Օրենքի նախագիծն ընդունվեց 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

Կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթով հնարավորություն է տրվում համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորել համայնքի կողմից համաֆինանսավորմամբ իրականացվող կապիտալ ծրագրերը և կապիտալ ակտիվի ձեռքբերումը։

Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+