Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:01

Իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է, որ նախկին են, ծախված են, սև են․ Մարուքյան

Մարդկանց սիրեք ընդդիմություն եղած ժամանակ, մի սպասեք՝ գան իշխանության նոր սիրեք։ Այս մասին այսօր փետրվարի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խորհրդարանում սերը պակասում է:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու են սրվել իշխանության և «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները, Մարուքյանը նշել է, որ իրենց դեմ սանձազերծված է բոլոր կարմիր գծերը խախտող հակաքարոզչություն։

«Մեր դեմ սանձազերծված է շատ վատ, բոլոր կարմիր գծերը խախտած, բոլոր սահմաններից դուրս հակաքարոզչություն: Այս ամբողջ ընթացքում մեր բարձրաձայնած ամենահիմնարար մտահոգությունը հետևյալն է, որ իշխանությունն իր հետ չհամաձայնող մարդկանց ասում է, որ նախկին են, ծախված են, սև են»,- ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ ընդդիմության նման քայլերը փորձ են հեղափոխությունը մարդկանցից խլելու, Մարուքյանն ասաց․ «Նա, ով կասի «հեղափոխությունը խլում են», իմացեք՝ նա ստում է: Հեղափոխությունը ոչ ոք ոչ մեկից չի կարող խլել»։

Խոսելով իր ու Փաշինյանի հարաբերությունների մասին՝ Մարուքյանն ընդգծեց, որ ինքն ու Փաշինյանը պարզապես միշտ գաղափարական տարբերություններ են ունեցել, անձնական խնդիր չկա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+