Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ փետրվարի 17-ին, և կավարտվի ապրիլի 3-ին։
«Այո» շտաբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել են, որ չեն մասնակցելու քարոզարշավին և չեն ձևավորելու «ոչ»-ի ճակատ։
«Բարգավաճ Հայաստան»-ը այս մասին հայտարարեց փետրվարի 14-ին հրավիրված կուսակցության քաղխորհրդի նիստից հետո, իսկ «Լուսավոր Հայաստան»-ն ավելի վաղ էր հայտարարել։
Համաձայն ԿԸՀ հայտարարության՝ «Ոչ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:
Հիշեցնենք, որ նախագահը փետրվարի 9-ին ստորագրել էր Սահմանադրության փոփոխության հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին հրամանագիրը։
Սահմանադրությունում փոփոխության նախագծով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։
Նախագիծը չի վերաբերում միայն դատավորների՝ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







