Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 18-ին, «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,- գրել է Արմեն Սմբատյանը։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ներկայացրեկ է«ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը:
«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,- գրել է Ռուբեն Մելիքյանն իր Ֆեյսբուքյան էջում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







