Գուրգեն Մարգարյանի սպանությունը և դատապարտված մարդասպանին ներում շնորհելը անպատժելիության քարոզչություն է: Այս մասին ասվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թվիթերյան գրառման մեջ, որն արվել է ադրբեջանցու կողմից հայ սպայի սպանության տարելիցի կապակցությամբ։
«Այսօր մենք հարգանքի տուրքն ենք մատուցում հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, ով դարձավ ատելության, ռասիզմի և հակահայկական քաղաքականության անմեղ զոհ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մարգարյանի ընտանիքի բոլոր անդամներին և ընկերներին»,-ասված է գրառման մեջ։
Վարչապետը նաև ընդգծել է, որ «Գուրգեն Մարգարյանի սպանությունը և դատապարտյալ մարդասպանի հետագա ներումը և փառաբանումը անպատժելիության քարոզչություն են մարդու հիմնարար իրավունքները խախտող դաժան հանցագործություններ կատարելու համար»: «Մենք հավատարիմ ենք կանխելու ինքնության վրա հիմնված նման հանցագործությունների կրկնությունը», — գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Բուդապեշտում քնած ժամանակ ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







