Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:34

Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին

Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին

Ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում ԱՀ «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին

Արցախում սպասվող նախագահական ընտրապայքարին ընդառաջ՝ ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«-Կարևորելով մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները՝ որպես Արցախի պետականաշինության նոր փուլի սկիզբ,

— նպատակ ունենալով այդ կարևորագույն գործին բերելու մեր նպաստը՝ որպես հանրային կարծիքի կրող և արտահայտող,

-հարգելով քաղաքական բազմակարծությունը և ազատ արտահայտվելու իրավունքը,

-գնահատելով ԱՀ նախագահի հավանական թեկնածուներից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի կայացման և զարգացման գործում,

-ուսումնասիրելով նրանց հրապարակային ելույթներում հնչեցրած թեզերը՝

մենք՝ ստորև ստորագրողներս, գտնում ենք, որ պետության ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվի կառավարման բնագավառում փորձ ունեցող, ժամանակակից մտածողությամբ օժտված, խնդիրները տարածաշրջանային և միջազգային զարգացումների համատեքստում պատկերացնող, հանրային բարձր աջակցություն ունեցող քաղաքական գործիչ: Մեր երկրի պատմության վերջին 15 տարիներին քաղաքական նորարարությունը եւ տնտեսական բարեփոխումներն ու սոցիալական բարեկեցության աճը կապված են «Ազատ հայրենիք» կուսակցության եւ նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանի հետ: Ուստի, մենք հայտարարում ենք, որ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը»:

Հայտարարության տակ ստորագրել են «Հելսինկայն նախաձեռնություն – 92» (Կարեն Օհանջանյան), «Հանուն ժողովրդի» (Վազգեն Ասրյան), «Իրազեկ սերունդ» (Սերյոժա Ավանեսյան), «Երիտասարդության զարգացման կենտրոն» (Սուսաննա Պետրոսյան), «Մտքի ուժ» (Սարգիս Ասատրյան), «Հանուն Արցախի» (Սերգեյ Խաչատրյան), «Հայ բարեկամների միավորում» (Սերգեյ Եփրեմյան), «Գթության մայր» (Իրինա Քեշիշյան), «Մեկ ազգ, մեկ բռնունցք» (Արայիկ Հակոբյան), «Ողջամիտ քաղաքացի» (Արտակ Ավագիմյան) և «Արցախի սպորտի և երիտասարդության զարգացման կենտրոն» (Արթուր Շիրինյան) հասարակական կազմակերպությունները:
Հայտարարության հեղինակները նշել են նաև, որ նախաձեռնությունը բաց է միանալ ցանկացող բոլոր ՀԿ-ների համար:

Նշենք, որ ավելի վաղ «Ազատ հայրենիք» կուսակցությունը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության հետ նախընտրական դաշինք է ձևավորել, որին միացել են «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» և «Շարժում-88» կուսակցությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+