Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Աբխազիայի իր պաշտոնակից Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
Սերգեյ Շոյգուն նշել է, որ ստորագրվող համաձայնագիրը վերաբերելու է Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն ու Աբխազիայի զինված ուժերի սպառազինությունների արդիականացմանը։
Նշենք, որ Ռուսաստանն ու Աբխազիան ստեղծել են երկու պետությունների պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







