Հանդիպման ժամանակ “Յանդեքս” ընկերության ղեկավարները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնմամբ և պատրաստ են նոր ծրագրեր առաջարկել զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում։ Ընկերության ղեկավարները կարևորել են ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընկերության գործունեության ընդլայնումն ու պատրաստ է ՛՛Յանդեքս՛՛ ընկերության հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման ու գործիքակազմի ներդման հնարավորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







