Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար ՛՛ Հարավկովկասյան երկաթուղի ՛՛ ընկերությունը գործարկում է Ալմաստ — Շորժա սեզոնային էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործ ում է հունիսի 14-ից՝ յուրաքանչյուր շաբաթ ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող ՛՛ Ալմաստ ՛՛ գործարանին կից համանուն կառամատույցից Է լեկտրագնացքը մեկնում է ժամը 08:30՝ ժամը 10:28 -ին հասնելով Սևանի , իսկ 11:28-ին Շորժա յի կայարան։
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է ժամը 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան ժամանելով 20:00-ին:
Տոմսի գինը , մեկ անձի համար, մինչև Սևանի կայարան կազմում է կազմում է՝ 600 , իսկ Շորժայի կայարան՝ 1 000 դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







