Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը նախորդ տարի ուսումնասիրել և Սևանի ափամերձ տարածքներում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք: Նախարարությունն այս հարցով անմիջապես դիմել է կառավարությանը։ Այս մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ առանձնացվել է 770 հա մաքրման ենթակա տարածք, որը մաքրման աշխատանքները կիրականացվեն առաջիկա 3 տարիների ընթացքում։ Նախկինում այդ աշխատանքների իրականացման համար 6-7 տարի էր անհրաժեշտ։
Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2018 թ․ արդեն կար ստորագրված պայմանագիր Սևանի ափամերձ տարածքների մաքրման համար: Սակայն ուսումնասիրությունների համաձայն պարզել են, որ կա համընկնումներ այն աշխատանքների, որոնք պետք է կատարվեին և որի համար պետությունը նախկինում արդեն վճարել էր: Փոխադարձ համաձայնությամբ որոշել են չկատարել ծախսերը: Դրանից հետո նոր միայն վերհանել են մաքրման ենթակա իրական տարածքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







