Հունիսի 22–ին Մոսկվայից դուրս եկած հայկական ավտոբուսին Վերին Լարսի անցակետում թույլ չեն հատել ռուս–վրացական սահմանը։
Նախնական տեղեկությունների համապատասխան սահմանապահները հայ վարորդի մոտ կասկածելի իր են հայտնաբերել, ինչից հետո քաղաքացիներին իջեցրել են, իսկ ավտոբուսը տեղափոխել զննության։ Ավտոբուսի ազգությամբ հայ վարարոդին այս պահին հարցաքննվում է։
Այժմ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսում մնացած հայկական ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղևորների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշենք, որ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում են Մոսկվայից Հայաստան ժամանող ավտոբուսի 48 ուղևոր՝ այդ թվում 13 երեխա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







