Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն Վրաստան կատարվող թռիչնքների քանակությունը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Հակոբ Ճաղարյանը նշել է, որ հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով:
Հակոբ Ճաղարյանը հավելել է, որ հայկական երեք ավիաընկերություններ՝ «Արմենիա»-ն, «Տարոն Ավիա»-ն և «Ատլանտիս Եուրոփիան»-ն, պատրաստակամություն են հայտնել միանալու այս առաջարկությանը։ Նշվում է, որ ավիաընկերություններն ամրագրված 5 օդանավերի թվին կավելացնեն ևս 2-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







