Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 27-ի նիստում հաստատվեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության արդյունքները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, օրենքով սահմանված կարգով, Լիլիթ Արզումանյանի հետ կկնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:
Կառավարության որոշմամբ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն» ծրագրով նախատեսված միջոցներից 116 մլն 639 հազար դրամ և «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցներից 367 մլն 469 հազար դրամ գումար կտրամադրվի՝
«Տարրական ընդհանուր հանրակրթություն»՝ 4 մլն 604 հազար դրամ,
«Հիմնական ընդհանուր հանրակրթություն» ՝ 7 մլն 93 հազար դրամ,
«Տարրական հատուկ հանրակրթություն»՝ 86 մլն 558 հազար դրամ,
«Հիմնական հատուկ հանրակրթություն»՝ 169 մլն 277 հազար դրամ
«Միջնակարգ հատուկ հանրակրթություն»՝ 216 մլն 574 հազար դրամ ծրագրերով նախատեսված հանրակրթական և հատուկ դպրոցների անխափան գործունեությունը իրականացնելու համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ 2019 թ․ ՀՀ պետական բյուջեի «1146 Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11016 Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման գնման գործընթացի արդյունքում առաջացած 157 մլն 432 հազար դրամ տնտեսված գումարից 15 մլն 910 հազար դրամը ուղղել դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներին Հայաստանի Հանրապետության մարզերից ճամբարներ տեղափոխելու և վերադարձի համար տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով:
Ներկայացնենք Երևան քաղաքում և մարզերում տրամադրվող գումարի չափն ու ճամբարներ մեկնող երեխաների թիվը։
Երևանի քաղաքապետարան՝ 1210 երեխա, 3540000 դրամ,
Արագածոտնի մարզ՝ 355 երեխա, 1080000 դրամ,
Արարատի մարզ՝ 455 երեխա, 2400000 դրամ,
Արմավիրի մարզ՝ 300 երեխա, 540000 դրամ,
Գեղարքունիքի մարզ՝ 305 երեխա, 776000 դրամ,
Լոռու մարզ՝ 390 երեխա, 993000 դրամ,
Կոտայքի մարզ՝ 235 երեխա, 280000 դրամ,
Շիրակի մարզ՝ 570 երեխա, 2365000 դրամ,
Սյունիքի մարզ՝ 180 երեխա, 2200200 դրամ,
Վայոց Ձորի մարզ՝ 190 երեխա, 845900 դրամ,
Տավուշի մարզ՝ 190 երեխա, 890000 դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







