Քիմ Քարդաշյանը որոշել է փոխել նորաձևության իր վերջին գծի անունը՝ Kimono Intimates- ը, այն բանից հետո, երբ նրան սկսել են մեղադրել Ճապոնական ավանդական հագուստը անարգելու մեջ:
Քարդաշյանը ի պաշտպանություն բրենդի անվան առաջին անգամ խոսել է The New York Times- ի ամերիկյան հրատարակության կայքում և հայտարարել, որ չի փոխելու գծի անունը:
Սակայն, հաջորդ օրը Քարդաշյանն ասել է, որ մտափոխվել է և կվերանայի գծի անվանումը: Աստղը Ինստագրամյան իր էջում գրել է, որ նա միշտ լսում է քննադատությունները, սովորում և զարգանում է, իսկ գիծը այդպես է անվանել լավ մտադրությունով:
«Մանրակրկիտ քննարկումից հետո ապրանքանիշը կթողարկվի նոր անունով», — գրել է Քարդաշյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







