Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 4-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ չորս քաղաքացու բանակից տարկետման իրավունք տրամադրել։
Մշակույթի բնագավառում նշանակալի հաջողություններ արձանագրելու համար երաժիշտ Տիգրան Պետրոսյանին, բալետի արտիստ Մուշեղ Ավետիսյանին, երգիչ Գագիկ Վարդանյանին, նկարիչ Միսակ Հարթենյանին մինչև 2021 թ․ ամառային զորակոչը տարկետման իրավունք է տրամադրվել։
Այս առաջարկությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







