Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների միակ պահպանված դամբարան: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրապետական կուսակցության ամդամների այցը պատմաճարտարապետական այս համալիր այս տարի համընկել է ՀՀ պետական նշանակալի տոներից մեկի` Սահմանադրության օրվա հետ և խորհրդանշում է քաղաքական ուժի անվերապահ հավատարմությունը պետականությանն ու Մայր օրենքի տառին և ոգուն։
Նշենք, որ ՀՀԿ անդամները տարիներ շարունակ խորհրդանշական ուխտագնացություն են կատարում Աղձք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







