Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին ոլորտի մի շարք մասնագետներ:
Քննարկման ընթացքում առաջարկվել է ստեղծել լրացուցիչ համապարփակ կենտրոններ՝ առավել արդյունավետության համար:
Նիստին մանրամասն քննարկվել է բնակչությանը` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմէկտոմիայի ծրագիրը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ ծրագիրը պետք է ընդլայնել նաև մարզերում և նշել, որ որևէ քաղաքացի չպետք է տուժի հեռավորության պատճառով:
Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ ավելացվել է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ցանկը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







