Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:06

Ռոնալդ Տյուտոր՝ հայազգի միլիարդատեր Կալիֆորնիայի 50 ամենահարուստ մարդկանց ցուցակում է:

Ռոնալդ Տյուտոր՝ հայազգի միլիարդատեր Կալիֆորնիայի 50 ամենահարուստ մարդկանց ցուցակում է:

Ռոնալդ Տյուտորը ծնվել է 1940 թ Լոս Անջելեսի շրջանում։ Նրա հայրը՝ Ալբերտ Վարժապետյանը, հայ գաղթական է եղել։

Ալբերտ Վարժապետյանը նահանգներ տեղափոխվելուց հետո որոշել է թարգմանել իր հայկական ազգանունը ՝ Վարժապետյանը փոխելով Տյուտոր ։ (անգլ. Բառ tutor / տյուտոր — ուսուցիչ, դաստիարակ).

1949թ․ Ալբերտ Տյուտորը Կալիֆորնիայում հիմնադրել է իր շինարարական ընկերությունը ՝ «A. G. Tutor Co.»,որը հետագայում ժառանգել է որդին։

Ռոնալդ Տյուտորն իր հերթին հետագայում հիմնել է շինարարական «Tutor-Perini Corp» ընկերությունը:

Նշենք նաև, որ բացի շինարարությունից գործարարը զբաղվել է նաև կինոարտադրությամբ։ 2010 թ․ Ռոնալդ Տյուտորի գլխավորությամբ ներդրողների մի խումբ 660 մլն դոլարով «Walt Disney» կորպորացիայից ձեռք է բերել «Miramax» կինոստուդիան, սակայն 2013 թ․ գործարարն իր բաժինը վաճառել է կատարցի ներդրողներին:

Ներկայումս Ռոնալդ Տյուտորը Կալիֆորնիայի 50 ամենահարուստ մարդկանց ցուցակում է: Տարբեր տվյալներով ՝ նրա կարողությունը գնահատվում է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Գործարարի ընտանիքին են պատկանում Հոլիվուդի և Palm Springs-ի ամենաթանկ առանձնատները, 60 մլն դոլար արժողությամբ զբոսանավ, սեփական “Boeing 737” և հազվագյուտ ավտոմեքենաների հավաքածու:

Տյուտորը զբաղվում է նաև բարեգործական գործունեությամբ և աջակցում է ԱՄՆ-ում հայկական մշակույթի ժողովրդականացման տարբեր նախագծերի։ 2008թ․ նա 2 մլն դոլար է նվիրաբերել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում հայկական հետազոտությունների ամբիոնի զարգացման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+