Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի հետևանքով 6 մարդ է զոհվել:
Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ անհրաժեշտ է հետևություններ անել այս ավտովթարից և հավելել, որ մարդատար տրանսպորտային միջոցները պետք է անպայման ապահովված լինեն կրակմարիչներով՝ առաջին անհրաժեշտության դեպքում կիրառվելու համար։
ՀՀ ԱԻ նախարարը նշել է, որ ճիշտ կլինի հասարակական տրանսպորտային միջոցները գազի փոխարեն դիզվառելիք օգտագործեն, որը բռնկում չի առաջացնում
«Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի կարողանանք խուսափել նման դժբախտ դեպքերից»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երեք մեքենաներ, ինչի ադյունքում պայթյուն է տեղի ունեցել և կան զոհեր ու վիրավորներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







