Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:47

ԱԻՆ զբաղվածությունը բավականին ծանր է, հրդեհների աննախադեպ քանակ ունենք. Ֆելիքս Ցոլակյան

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻՆ շարահրապարակում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է. հրդեհների աննախադեպ քանակ ունենք:
«Նախորդ տարվա համեմատ հրդեհների թիվը ավելի է 1600-ով: Սա կրկնակի ավել է, քան եղել է նախորդ տարի այս ժամանակ: Այդ հրդեհները շատ հաճախ մարդկային գործոնի արդյունք են:

Խոտածածկ տարածքներ են այրվում, որոնք մոտ են բնակելի տարածքներին, շենքերին կամ անտառներին: Այս մեկ ամսում արդեն 4 անտառային հրդեհ ենք ունեցել՝ Մեղրիում երկու դեպք, Կապանում մեկ դեպք և մեկ դեպք Գորիսում: Գորիսի հրդեհն այս գիշեր ենք հանգցրել վերջնական: Ամեն մի պետական մարմին պետք է իր ֆունկցիան կատարի»,-ասել է Ցոլակյանը:
«Խոտը չպետք է չորանա, պետք է ջրվի, որ կանաչ մնա, պետք է հնձվի, որը չի արվում: Արդյունքում հսկայական տարածություններ են վառվում: Բնակավայրերի մոտ 3 հեկտար, 1 կամ 15 հեկտար տարածքներ են վառվում, որը շատ վտանգավոր է: Անձնակազմը գերհոգնած է, որը երբեմն մեկ օրում 4-5 հրդեհ է մարում»,-ասել է նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+