Սինգապուրի աշխարհահռչակ Raffles հյուրանոցը պարտավոր է չորս հայազգի գործարար եղբայրների՝ Մարտին, Տիգրան, Ավետ և Արշակ Սարգիսին, որոնք կարողացել էին ակնհայտորեն կռահել եվրոպական հարուստ հանրության պահանջը:
Պատմական հյուրանոցի հիմնական մուտքը, ինչպես նախկինում, գտնվում է Beach Road փողոցի կողմից:
Հյուրանոցը վաղուց դադարել է լինել միայն հյուրանոց: XIX դարի վերջից նա հայտնի էր իր գերազանց սպասարկմամբ և հյուրընկալությամբ ու այսօր էլ համարվում է Սինգապուրի պատմության գրեթե երկու հարյուր տարվա կարևորագույն վկա:
Հայկական սփյուռքը Սինգապուրում բնակվել է անմիջապես այն բանից հետո, երբ Ստեմֆորդ Ռեֆլզը՝ Բրիտանական կայսրության հիմնադիրներից մեկը, վայրէջք է կատարել կղզու վրա իր արշավախմբի հետ և ստեղծել մի գաղութ:
Քաղաքային պետության քարտեզի վրա մինչ օրս կարելի է գտնել հայկական փողոց կամ Սարգիս փողոցը, ինչպես նաև շենքեր, որոնք կոչված են գաղութային ժամանակների հայ գործարարների անուններով: Քաղաքի հին հատվածում պահպանվել է Սինգապուրի առաջին քրիստոնեական եկեղեցին:
Այն կառուցվել է 1835 թվականին և դարձել առաջին էլեկտրաֆիկացված շենքը ամբողջ քաղաքում՝ կոչվելով տեխնիկայի հրաշք:
Մինչ եղբայրները սկսեցին Սինգապուրին նայել բիզնեսի տեսանկյունից, նրանք արդեն մի քանի տարի հաջողությամբ ղեկավարում էին Մալազիայում գտնվող մի հյուրանոց:
1887 թ. Տիգրանը, ում անվանում էին «հեռատես և վճռական մարդ», եղբայրների անունից բացեց փոքր հյուրանոց՝ Raffles:
Raffles- ի բացումից գրեթե անմիջապես հետո, որը սկզբում բաղկացած էր ընդամենը 10 սենյակներից, սկսեց մեծ հաջողություններ գրանցել, իսկ ղեկավարմանը միացան բոլոր եղբայրները:
Մի քանի տարի անց նրանք բացեցին երկու նոր լայնածավալ թևեր` 22 սենյակներով՝ ավելի գրավիչ ու բարեկարգված:
Քսաներորդ դարի սկզբում հայտնվեց մեկ այլ երկհարկանի թև, որի առաջին հարկում գտնվում էր Սինգապուրի թվով առաջին առևտրի կենտրոնը:
Raffles- ը մեծ պահանջարկ էր վայելում զբոսաշրջիկների շրջանում ոչ միայն այն պատճառով, որ այդ ժամանակ Հարավ-արևելյան Ասիայում հեշտ չէր գտնել եվրոպական չափանիշներին համապատասխան հյուրանոց , այլև այն պատճառով, որ Սարգիս եղբայրները հիանալի մարքեթոլոգներ էին:
Նրանք պրոֆեսիոնալ հյուրանոցայիններ չէին, բայց մեծահոգի և խելացի գործարարներ էին, որոնք նույնպես շատ բան գիտեին շքեղության մասին:
Եղբայրները հյուրերին առաջարկում էին հարմարավետության և սպասարկման ամբողջովին նոր հասկացություն:
Իհարկե, շատ բան կախված էր նաև սենյակներից:
Raffles- ում նրանք հագեցած էին էլեկտրաէներգիայով՝ սեփական գեներատորի կողմից, ուստի յուրաքանչյուր սենյակում կար լույս ( այն ժամանակ դաա համարվում էր հազվագյուտ շքեղություն): Սենյակներում նաև ջուր կար, այնպես, որ բոլորը կարողանում էին լոգանք ընդունել սեփական համարում: Չնայած այս ամենին, հիմնական հաջողության բանալին համեղ խոհանոցն էր:
Եղբայրները տրամադրում էին ամենինչ, կապված սննդի և հյուրերի զվարճանքի հետ:
Հյուրանոցի վերջնական հաղթանակը եղավ դահլիճի բացումից հետո՝ որը տեղավորում էր մոտ 500 հաճախորդ:
Ռեստորանում պատրաստում էին երկու ֆրանսիացի խոհարարներ, որոնք պատասխանատու էին ասիական ճաշացանկի համար:
Որոշ հրատարակություններում կարելի է կարդալ, որ հենց ռեստորանը նպաստեց հյուրանոցի առաջխաղացմանը:
Մինչև 1920-ական թվականների վերջը Սարգիս եղբայրների հյուրանոցային բիզնեսը միայն բարգավաճում էր: Սինգապուրի Raffles- ը մշտապես թարմացվում էր, որոշ ժամանակ անց հայտնվեց նաև իրենց փոստը և հացաբուլկեղենի կետը, բիլիարդի սրահը և լիմուզինային վարձույթը, ինչպես նաև հսկայական դահլիճներ, որտեղ անցկացվում էին ամենաշքեղ ամանորյա միջոցառումներն ու երեկույթները:
Այնուամենայնիվ, համաշխարհային ճանաչումը չփկրեց Սարգիսի կայսրությանը ցնցումներից: Հյուրանոցի վերջը եկավ 1920-ական և 30-ական թվականներին տնտեսական ճգնաժամի հետ:
Այս ժամանակահատվածում հյուրանոցների ամբողջ կառավարումը մնում է վերջին, կրտսեր եղբորը` Արշակին:
Արշակը աշխարհիկ ջենթլմեն էր, ով սիրում էր թանկ զվարճանքներ և չգիտեր թե ինչպես դուրս գալ դժվարին իրավիճակից: Նա կատարում էր եղբայրների դերը՝ թույլ տալով որոշ հյուրերի անվճար մնալ իրենց հյուրանոցում:
Այդ ամենի հետ մեկտեղ միանգամից տրված պարտքերը, որոնք շատ հաճախ մոռացվում և չէին վերադարձվում հանգեցրին խորը ճգնաժամի:
1931 թ.-ին Արշակի մահից հետո, Raffles -ը սնանկ ճանաչվեց և հյուրանոցային ամբողջ ցանցը անցավ այդ ժամանակվա կառավարող ընկերությանը:
Սարգիսի դարաշրջանն ավարտվեց, սակայն նրանց ժառանգը՝ Raffles հյուրանոցը, տասնամյակներ ավել ապրեց իր հիմնադիրներից, և այժմ շարունակում է հպարտանալ իր գերազանց ծառայություններով ու հյուրերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







