Ոստիկանության Սևանի բաժնում ստացված տվյալներն իրացնելիս, հուլիսի 12-ին ժամը 12.30-ին, Սևանի թերակղզու տարածքից գողություն կատարելու կասկածանքով, բաժին է բերման ենթարկվել Երևանի 29-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիս-հուլիս ամիսներին, Սևանի թերակղզու տարածքում 4 տարբեր անձանց ձեռքի պայուսակներից գողացել է գումար և բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







