Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ Նախարարը գրառմամբ դժգոհություն է հայտնել Վանաձոր- Երևան ճանապարհին՝ զորակոչի գնացող երիտասարդներին ճանապարհող ավտոմեքենաների «շարասյան» պատճառով առաջացած երթևեկության վիճակից։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ նման երթևեկությունը վտանգավոր է հնարավոր վթարների և զոհերի առումով։
Նա նշում է նաև, որ շարասյան ընթացքը կարգավորելուն ուղղված ճանապարհային ոստիկանության գործողությունները հանդիպել են որոշ քաղաքացիների կողմից դիմադրության, որոնց մեքենաները միջադեպից հետո տեղափոխվել են տուգանային հրապարակ։
Նա կոչ է արել պահպանել ճանապարհային երթևեկության կաննոները, իսկ կարգազանցներին՝ ենթարկել խիստ պատժի։
Նախարարը հավելում է, որ շարասյանն ուղեկցող ՃՈ մեքենային հասնելու համար անձամբ խախտել է ՃԵ կանոնները՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու նպատակով։
Գրառման ավարտին Արսեն Թորոսյանը նորակոչիկներին բարի ծառայություն է մաղթել և հույս հայտնել, որ դժբախտ պատահարներ չեն լինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







