Դերասանը Բելգիայում է, վիճակը ծանր է, նա գտնվում է կոմայի մեջ
Այսօր համացանցում և լրատվամիջոցներում տարածվել էր ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան մասին լուրը: Սակայն, ավելի ուշ պարզ է դարձել, որ լուրն ապատեղեկատվություն է:
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Մեր սիրելի արտիստը դեռ պայքարում է…»:
Տեղեկացնենք, որ դերասանը Բելգիայում է, վիճակը ծանր է, նա գտնվում է կոմայի մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







