Այսօր՝ հուլիսի 20-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ընթանում է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ելույթի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն այս տարի՝ 6-ամսյա կտրվածքով, ՀՀ այցելած զբոսաշրջիկները 120մլն դոլարով ավել ծախսեր են կատարել, քան նախորդ տարի։
Վարչապետը հավելեց, որ սա վառ օրինակ է այն բանի, որ ՀՀ իշխանությունները վարում են քաղաքական մի գիծ, որը հնարավորություն է ստեղծում ՀՀ քաղաքացիներին ծավալելու որևէ տնտեսական գործունեություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







