Յուտայի համալսարանում վերջին տարիներին անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհի ամենախոշոր ընկերությունների Fortune 500-ի ռեյտինգային ցուցակի ընկերությունները բարձր պաշտոններին նշանակումներ կատարելիս նախապատվությունը տալիս են կանանց, երբ կազմակերպությունը գտնվում է ճգնաժամի մեջ կամ ֆինանսական դժվարությունների առջև կանգնում։
Հետազոտողները նաև փաստում են, որ հաջողակ տղամարդիկ հաճախ ճգնաժամային ընկերությունում աշխատելու առաջարկը շատ ռիսկային են համարում և չեն ցանկանում փչացնել իրենց կարիերան։
Եվ հարց է առաջանում են՝ ինչու են այդ դեպքում կանայք համաձայնվում «քավության նոխազի» դերի հետ․ «Քանի որ այդ պահին ինձ համար դա տնօրեն դառնալու միակ հնարավորությունն էր», — նշել է հետազոտության մասնակից կանանցից մեկը։
Խոշոր ընկերությունները իհարկե ամենատարբեր իրավիճակներում հաշվի են առնում ղեկավարի սեռը։ Այս պարագայում ճգնաժամը միշտ էլ ստեղծում է դժվարություններ ղեկավարության համար թիմին կառավարման և վերահսկման տեսանկյունից. անհրաժեշտ է այն պահել և համախմբել, գրավել կամ մխիթարել, հատկապես երբ ճգնաժամը ուղեկցվում է նաև անձնակազմի օպտիմիզացմամբ: Գիտական շրջանակներում կան հետազոտություններ, որոնք հաստատում են, որ զգացմունքային ինտելեկտը տարբեր կերպ է զարգանում տղամարդկանց և կանանց մոտ:
Օրինակ, կանայք ավելի բարձր են գնահատվում այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են միջանձնային փոխհարաբերությունները և էմպատիան: Հասարակական ընկալման մեջ նույնպես կինը ավելի շուտ մայր է, քան լիկվիդատոր։ Կնոջ համար միանգամայն լուծելի խնդիր է թիմին ոգեշնչելը դեպի փոփոխությունն և հասկացնել, որ իրենք կարող են հաղթահարել բոլար դժվարությունները
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







