Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքի դիտակետում ճակատային շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ զոհվածը 2000թ ծնված Համիկ Եղիայի Վարդանյանն է։ Էրեբունի զինվորական կոմիսարիատից հայտնել են, որ զոհված զինծառայողը Երևան քաղաքի բնակիչ է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







