Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը 2019 թ․ հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է՝ գերազանցելով նախորդ տասը տարիների ցուցանիշները: Այս տվյալները հրապարակել է Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը:
Նշվում է, որ 2019 թ․ առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության աճը կազմել է 98 հազար մարդ։ 2018-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմում էր 57,1 հազար մարդ։
Ավելացել է նաև ՀՀ-ից ներգաղթյալների թիվը: Այդպես, 2019 թ․ հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով։
Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնորներն են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը։ Միևնույն ժամանակ, միգրացիոն աճը Բելառուսից և Մոլդովայից Ռուսաստան կտրուկ նվազել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







