Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:31

Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին․ այսօր լրանում է Լիսաբոնյան գործողության 36 տարին

Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին․ այսօր լրանում է Լիսաբոնյան գործողության 36 տարին

36 տարի առաջ այս օրը` 1983 թ․ հուլիսի 27-ին, հինգ հայ երիտասարդներ պատմության մեջ գրեցին «Լիսաբոնի հնգյակի»` Հայ հեղափոխական բանակի մարտիկների անունները:
ԱՍԱԼԱ-ի հինգ հայ երիտասարդները «Իթթիհաթ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության սպանած 1,5 միլիոն հայերի թոռներից ընդամենը հինգն էին։
1983թ. հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ երիտասարդներ Վաչե Դաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սարգիս Աբրահամյան, Սիմոն Յահնիյան, Արա Քերջլյան) պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշել են Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան դարպասից ներս։
Հարձակման պահին թուրք զինվորի կրակոցից զոհվում է Սիմոն Յահնիյանը: Մյուս չորսին հաջողվում Է մտնել դեսպանատան տարածք, որտեղ երկու պայթյուն են իրականցրել: Որոշ ժամանակ անց փլատակների տակ գտնվել են հայ երիտասարդների մոխրացած դիակները:
Գործողության ժամանակ Վաչե Դաղլյանն ու Սեդրակ Աճեմյանն ընդամենը 19, Արա Քերջլյանը` 20, Սիմոն Յահնիյանը և Սարգիս Աբրահամյանը 21 տարեկան էին:

Միջազգային հանրությունը 1915 թ․ Հայոց ցեղասպանության մասին սկսել է խոսել հենց Լիսաբոնի հնգյակի գործողությունից հետո, սակայն տարիներ անց հայ երիտասարդների նահատակության մանրամասները աղավաղվում են:
Հայ հեղափոխական բանակի մարտիկները կոչով դիմել էին միջազգային հանրությանը՝ նշելով․
«Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:
Լիսաբոնյան գործողությանը մասնակցած հայ հինգ մարտիկների աճյուններն ամփոփված են Բեյրութի Բուրջ Համուդի պանթեոնում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+