«CNN Հունաստանը» ռեպորտաժ է հրապարակել ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ։ ՏՏ ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվել է Կոստաս Պլիակոսը, ով ռեպորտաժում Հայաստանն անվանել է Հարավային Կովկասի «Սիլիկոնային հովիտ»։
Ռեպորտաժը ընդգրկում է ՀՀ տեխնոլոգիական ակնառու բոլոր զարգացումները՝ մայրաքաղաքից մինչ մարզերում նորաբաց ընկերություններ:
Նշենք, որ տվյալ ռեպորտաժի և տեղեկատվական այցի նպատակը կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսն է (WCIT), որը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում:
Հունական CNN-ի այս հոլովակը կրում է՝ «Արա Հայաստանի նման. Կովկասի սիլիկոնային հովիտը» անվանումը: Այս ռեպորտաժի ստեղծմանը իրենց աջակցությունն են ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ն (EuFoA) և WCIT 2019-ը:
Այս երկու կազմակերպությունները, նպատակ հետապնդելով միջազգային հանրությանը ինֆորմացնել ՀՀ-ի մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտի մասին, կազմակերպել էին եվրոպական լրագրողների մեդիա ուղևորություն դեպի Հայաստան։
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է ստեղծել Հայաստան-Եվրոպական միությունը ամուր կապ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







