Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:41

Սևանա լճի մակարդակը 4սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից․ Էրիկ Գրիգորյան

Սևանա լճի մակարդակը 4սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից․ Էրիկ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ Սևանա լճի մակարդակը հուլիսի 26-ի դրությամբ 4 սմ-ով բարձր է, քան նախորդ տարի նույն օրը։
Նախարարը հավելում է, որ այս ցուցանիշը գրանցվել է այն պարագայում, երբ այս տարի 100 մլն խմ ավել գոլորշիացում է տեղի ունեցել և 40 մլն խմ պակաս տեղումներ:
Էրիկ Գրիգորյանը հիշեցրել է, որ խորհրդային տարիներին 18 մետրով իջեցվել է լճի մակարդակը, դրանից որոշ ժամանակահատված հետո բարձրացվել է, հետո նորից իջեցվել է 1990-ականների սկզբին. «2000-ականներից սկսած բարձրացել է ավելի քան 3 մետրով, իսկ 2011—2012 թթ-ից սկսած շատ փոքր բարձրացում է եղել:
Էրիկ Գրիգորյանը նշել է, որ ջրի քանակին զուգահեռ 2007 թ-ից սկսած անշեղորեն աճում է որոշ նյութերի, մասնավորապես, ֆոսֆորի պարունակությունը լճում, ինչը և լճի կենսաբազմազանության հավասարակշռության խախտման պատճառ է դառնում:
Հենց այս հանգամանքով է պայմանավորված, ըստ նախարարի լճի հետ կապված հիմնական խնդիրները՝ առաջին, որ զանգվածաբար կեղտաջրեր են լցվում լիճը, ինչը տեղի է ունենում Գեղարքունիքի բոլոր բնակավայրերից, բացառության ավելի ցածր գոտում գտնվող Սևան քաղաքի:
Նախարարը նշում է, որ բոլոր քաղաքներից, գյուղերից կոյուղաջրերն առանց մաքրվելու լցվում են Սևանա լիճը:

Էրիկ Գրիգորյանը հավելեց, որ բացի այդ, լճի աղտոտմանը նպաստում է անասնապահությունը, ինչը պատճառ է դառնում ֆոսֆորի հազարավոր տոննաների կուտակման լճում:
Նախարարը նշեց ևս մեկ հանգամանք, որը նպաստում է կապուտակ Սևանի հիմնախնդիրների խորացման, այն է՝ Հայաստանում միջին ջերմաստիճանի բարձրացումը 1,3 աստիճանով։ Արդյունքում՝ 2030 թ-ին կնկատվի գետային հոսքերի 9%-ով նվազում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+