Իհարկե ժամանակակից բոլոր ֆոբիաները թվարկել հնարավոր չէ։ Հոգեբանները փաստում են, որ այսօր հաճախ ֆոբիաների պատճառ են դառնում նոր գյուտերը, որոնք իրենց հետ ծնում են նոր վախեր։
Բոսս-ֆոբիա՝ վախ ղեկավարից։
Վախ հեռախոսից՝ առաջին անգամ այս ֆոբիան նկարագրվել է 20-րդ դարի վերջին։ Նման վախի պատճառ կարող է դառնալ կոպիտ զրուցակիցների հետ մի քանի խոսակցությունը։
Խցանումների ֆոբիա՝ որքան շատ են ավտոմեքենաները, այնքան մեծ է խցանումների առաջացման հավանականությունը։ Հատկապես մեծ քաղաքների բնակիչների մոտ գնալով աճում է այս ֆոբիային։ Ամեն տարի ճանապարհային երթևեկության մասնակիցների թիվը մեծանում է, իր հետ մեծացնելով խցանումների ֆոբիայով տառապող անձանց թիվը։
20-րդ դարի վերջին նորաձևության միտումները բացահայտեցին գեղեցկության նոր չափանիշ՝ հիվանդագին նիհար կին, հոգնած աչքերով և ընդգծված այտերով: Եվ սա վերաճել է նոր ֆոբիայի։ Այն նիհարության ֆոբիան է , երբ մարդիկ սարսռում են նույնիսկ մեկ կիլոգրամ գիրանալուց։ Ավելորդ անգամ մի գրամը նրանց մոտ խուճապ է առաջացնում, դեպրեսիա, իսկ երբեմն էլ հանգեցնում է անորեքսիայի։ Հաճախ այս ֆոբիայով տառապող կանայք հրաժարվում են երեխա ունենալ, որպեսզի ավելորդ քաշ ձեռք չբերեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







