Հուլիսի 30-ին առավոտյան 4:40 րոպեին նախատեսված Երևան-Վիեննա չվերթը չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին տեղեկատվություն է տարածել քաղավիացիայի կոմիտեն։
Համաձայն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ուղևորներն ապահովվել են սննդով և ջրով, որոշ ուղևորներ փոխել են իրենց տոմսերը, իսկ մի մասն էլ դեռ սպասում է հաջորդ թռիչքին:
Հաջորդ թռիչքի մասին դեռևս տեղեկություն չկա։
Նշենք, որ թռիչքն սպասարկում է «Austrian Airlines» ավիաընկերությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







