Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Ռուսաստանում հեշտացվել է ժամանակավոր բնակության իրավունք ստանալու ընթացակարգը

Ռուսաստանում հեշտացվել է ժամանակավոր բնակության իրավունք ստանալու ընթացակարգը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը հեշտացնում է արտասահմանցիների առանձին խմբերի համար Ռուսաստանում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու գործընթացը:

Համաձայն նոր օրենքի՝ ժամանակավոր բնակության թույլտվության դիմումների դիտարկման ժամկետը 6 ամսից կրճատվում է 4-ի։

Ժամանակավոր բնակության թույլտվություն կտրվի օտարերկրացի քաղաքացիների առանձին խմբերի՝ առանց հաշվի առնելու կառավարության քվոտան:

Օրենքը տարածվում է այն քաղաքացիների վրա, որոնք ծնվել են Ռուսաստանում, ամուսանցած են ՌԴ քաղաքացու հետ, հանդիսանում են հայրանակիցների՝ ՌԴ կամավոր տեղափոխմանն աջակցելու գծով պետական ծրագրի մասնակից, ճանաչվել են որպես փախստական կամ ժամանակավոր ապաստան են ստացել Ռուսաստանում:

Փորձարկվում է մշտական բնակության թույլտվություն տրամադրելու ընթացակարգը (ներկայում ընդհանուր կանոնի համաձայն այն տրամադրվում է 5 տարով):

Ընդլայնվում է արտասահմանցի քաղաքացիների շրջանակը, որոնք կարող են կեցության իրավունք ստանալ առանց ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու: Այդպիսիների շարքին են դասվում ՌԽԴՍՀ տարածքում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած քաղաքացիները, ինչպես նաև Ղրիմի ինքնավար հանրապետությունից արտաքսվածները և նրանց հարազատները: Կեցության իրավունք կարող են ստանալ նաև ՌԴ-ում ծնված երեխաները, որոնց արտասահմանցի ծնողներ են որդեգրել:

Բացի այդ, մասնավորեցվում է այն դեպքերի ցանկը, որոնց պարագայում ժամանակավոր բնակության թույլտվություն կարող է տրամադրեվել օտարերկրացի քաղաքացուն` առանց հաշվի առնելու կառավարության քվոտան: Այն կարող են ստանալ օտարերկրացիները, որոնք ՌԴ-ում են բնակվել առնվազն մեկ տարի՝ ժամանակավոր բնակության թույլտվության հիման վրա: Թույլտվություն կտրամադրվի անչափահասներին՝ նրանց ծնողների կամ խնամակալի ժամանակավոր բնակության թույլտվության ժամկետի չափով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+