Ղարիբ Սահակյանը ծնվել է 1987 թվականին, Հադրութի շրջանի Տող գյուղում։ 1994-2004 թթ․ սովորել է Հադրութի շրջանի Տող, այնուհետև՝ Արևշատ գյուղի միջնակարգ դպրոցներում։ 2006-2008 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։
Ծառայության ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ 2008 թ.-ին պայմանագրային զինվորական ծառայության է անցել ՊԲ N զորամասում՝ որպես հետախույզ։ 2015 թ.-ին ստացել է ավագ սերժանտի կոչում՝ զբաղեցնելով հատուկ նշանակության ջոկի հրամանատարի պաշտոնը։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալով։ Ամուսնացած էր, ունի 3 որդի։
Ղարիբ Սահակյանը զոհվել է ապրիլի 4-ի առավոտյան զինակից ընկերների՝ Նվեր Սիմոնյանի, Ազնաուր Բալայանի հետ մարտական առաջադրանքը կատարելիս ՝ ռազմաճակատի ջաբրայիլյան հատվածում պաշտպանական մարտերի ժամանակ թշնամու առաջխաղացումը կասեցնելիս։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







