2019թ. օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում ընթանում էր թվով 13-րդ միջազգային օլիմպիադիան «Աստղագիտութուն» առարկայից, որին մասնակցում էր նաև ՀՀ ներկայացնող դպրոցականների թիմ։ Հայ դպրոցականները օլիմպիադայի ավարտին նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Նշենք, որ միջազգային օլիմպիադային մասնակցել է 46 երկրից՝ 53 թիմ՝ աշակերտների ընդհանուր քանակով՝ 260 աշակերտ:
ՀՀ-ն ներկայացնող թիմից արծաթե մեդալ են նվաճել` Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան), Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան):
Բրոզե մեդալի են արժանացել` Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան)։
Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6 անդամից կազմված բազմազգ թիմերի մրցույթ, որի ընթացքում աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Այն թիմը, որի կազմում ընդգրկված է եղել ՀՀ թիմից Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին հորիզոնականը և արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը և նույն սկզբունքով արժանացել արծաթե մեդալի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







