Այսօր, օգոստոսի 11-ին Տավուշի մարզում անցկացվում էր «Խաղաղության մարտիկ» մրցաշարը, որի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի բարձրլեռնային զորավարժարանում կայացած «Դիպուկահար» մրցման ընթացքում կին մասնակիցներից հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը։
Նշենք, որ մրցաշարի մասնակիցները՝ տղամարդ և կին զինծառայողները կրակել են ԱԿ-74 ինքնաձիգով։ Նրանց առջև խնդիր է դրված եղել 100 մ տարածության վրա պառկած, ծնկած և կանգնած դրություններից 3-ական րոպեի ընթացքում 5-ական փամփուշտով խոցել երեքական թիրախ։ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կանանց մրցապայքարում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը, իսկ տղամարդկանց շրջանում՝ Ռուսաստանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվում են օգոստոսի 3-14-ը Երևանում, Դիլիջանում և Իջևանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







