Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:22

Սելինջերի գրքերն առաջին անգամ հասանելի կլինեն թվայնացված տարբերակով

Սելինջերի գրքերն առաջին անգամ հասանելի կլինեն թվայնացված տարբերակով

Little, Brown and Company հրատարակչությունը, որը երկար տարիներ հրատարակել է Ջերոմ Դեյվիդ Սելինջերի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը, հայտարարել է, որ նրա երկերն էլեկտրոնային տեսքով հասանելի կլինեն օգոստոսի 13-ից։ Այս մասին հայտնում է BBC-ին:

Գրողի որդին՝ Մեթ Սելինջերը, պարզաբանել է, որ այդ որոշումը կապված է էլեկտրոնային գրքերի տարածվածության, ինչպես նաև այն բանի հետ, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարողանում են ընթերցել միայն այդ տարբերակով։

«Քիչ բաներ գոյություն ունեին, որոնք հայրս սիրում էր ավելի, քան թղթե գրքի ընթերցման շոշափողական զգացողությունները, բայց իր ընթերցողներին նա սիրում էր ավելի շատ»-ասել է Մեթը:

Այժմ էլեկտրոնային տեսքով հնարավոր կլինի կարդալ ոչ միայն «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գործը՝ գրողի միակ և ամենահայտնի վեպը, այլև «Ինը պատմվածք» ժողովածուն, ինչպես նաև «Պատմվածքներ Գլասի ընտանիքի մասին» շարքից՝ «Ֆրենկին և Զուին», «Փայտամածից բարձր, ատաղձագործներ» և «Սիմոր. ներածություն» պատմվածքները:

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը, որը պատմում է դեռահաս Հոլդեն Քոլֆիլդի ապրումների և զգացմուքների մասին, հրատարակվել Է 1951 թվականին և ապշեցուցիչ հաջողություն ունեցել ամբողջ աշխարհում: Այդ գիրքը գրատպության պատմության մեջ առաջատարներից մեկն է դարձել տպագրված օրինակների քանակով և մինչ օրս համարվում է ամենապահանջված գրական ստեղծագորություններից մեկը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+