Երեկ ավարտվեց ռեժիսոր Դանիլա Կոզլովսկու «Երբ ընկնում են արագիլները» ֆիլմի նկարահանումները, որը պատմում է Չեռնոբիլի վթարի մասին։
Ռեժիսոր Դանիլա Կոզլովսկու ֆիլմը՝ հիմնված Չեռնոբիլի աղետի ժամանակ կամավորների իրական պատմությունների վրա, լույս կտեսնի 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆիլմի գլխավոր դերերը խաղում են Կոզլովսկին և Օքսանա Ակինինան: Նկարահանվել են նաև Ֆիլիպ Ավդեևը, Նիկոլայ Կոզակը, Իգոր Չերնևիչը և Ռավշանա Կուրկովան:
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին։ Պայթել է ռեակտորը, ինչը հանգեցրել է ամենամեծ աղետին, որը տեղի է ունեցել միջուկային էներգիայի պատմության մեջ: Կայանի աշխատակիցներից և հրշեջներից 600 մարդ ճառագայթահարվել է, որոնցից 28-ը զոհվել են աղետից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Ավելի քան 200 հազար քառակուսի մետր ենթարկվել է ռադիոակտիվ աղտոտման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







