Նվեր Սիմոնյանը ծնվել է 1990թ.-ին, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում:
Պայմանագրային ծառայության է անցել Հադրութի շրջանի N զորամասում` որպես հատուկ նշանակության վաշտի 1-ին խմբի 1-ին ջոկի ավագ հետախույզ-գնդացրորդ, 1-ին խմբի 1-ին ջոկի հետախույզ- դիպուկահար և 1-ին խմբի 1-ին ջոկի հրամանատար-խմբի հրամանատար: Ուներ ավագ սերժանտի կոչում:
Նվերն ունի երեք անչափահաս քույր ու եղբայր, իսկ մյուս երկու եղբայրները նույնպես զինվորականներ են: Նվերի հայրը՝ Սարո Սիմոնյանը, ազատամարտիկ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից:
Նվերը զոհվել է 2016թ.-ի ապրիլի 4-ին Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ Հադրութի հատուկ նշանակության ստորաբաժանման տղաներից Նվեր Սիմոնյանի, Ղարիբ Սահակյանի և Ազնավուր Բալայանի հետ։
Մերօրյա հերոսը ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար»մեդալով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







