Հանրապետության տարածքում օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Երևանում օգոստոսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +34-35 աստիճանի, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը` +11+16, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +36+38,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը` +11+16, ցերեկը՝ +30+35,
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +30+34,
Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը` +34+37,
Արագածոտնի լեռներում գիշերը` +11+16, ցերեկը՝ +30+35,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը՝ +37+39,
Արարատում գիշերը` +21+25, ցերեկը՝ +38+40,
Արմավիրում գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +38+40,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը՝ +30+35,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +21+25, ցերեկը՝ +38+40,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +18+23, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+32,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+20, ցերեկը՝ +30+34 (հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +36+39)
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







