Դուք մաշկը լիովին չեք մաքրում:
Մաքրող միջոցները հարթեցնում են մաշկը։ Դրանք մաքրում են կեղտից և դիմահարդարման մնացորդներից, իսկ որոշ ապրանքատեսակներ նույնիսկ հանգստացնում, սնուցում և խոնավացնում են:
Քնել, առանց դիմահարդարումը մաքրելու
Կոսմետիկ միջոցները թույլ չեն տալիս մաշկին «շնչել» և վերականգնվել: Ինչ վերաբերում է աչքերին, ապա դա, իհարկե, պետք է իրականացվի միայն աչքի համար նախատեսված արտադրանքներով: Առանց կոսմետիկ միջոցները մաքրելու քնելը կարող է հանգեցնել թարթիչների որակի և քանակի նվազմանը։ Բացառված չեն նաև ինֆեկցիաները։
Քիչ քնելն ու հեղուկի բացակայությունը
Ջուրը մաշկին հաղորդում է խոնավություն և սնուցում։ Այն փրկում է մաշկը վաղաժամ ծերանալուց, գումարած այն բոլոր առավելությունները, որոնք բազմիցս լսել եք։
Ոչ ճիշտ սնունդ
Սխալ սնունդը վնասում է ոչ միայն օրգանիզմն, այլ նաև մաշկին։ Չափազանց յուղոտ ուտեստները կարող են հանգեցնել մաշկի յուղոտմանը, իսկ առողջ սնունդը լավ մաշկի հիմնաքարն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







