Այսօր՝ օգոստոսի 17-ին, Երևանում տեղի կունենա համահայակական 7-րդ ամառային խաղերի փակման արարողությունը: Համահայկական խաղերի ընթացքում ամենաշատ մեդալները նվաճեցին Երևանի հավաքականի անդամները: Նրանք նվաճել են 143 մեդալ, որից 59-ը՝ ոսկե:
Ստեփանակերտը ներկայացնող հավաքականը մեդալների հաշվարկով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Նրանք նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 15 բրոնզե մեդալներ:
Նշենք, որ խաղերին ներկայացված են եղել հավաքականներ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամաբ մարզական այս միջոցառմանը մասնակցել են մոտ 5300 մարզիկներ։
Այսօր ժամը 21-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







